շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը գլխավորում է տարվա անհաջողակ գործիչների ցանկը. «Ինտերֆաքս»

Նիկոլ Փաշինյանը գլխավորում է տարվա անհաջողակ գործիչների ցանկը. «Ինտերֆաքս»

Միջազգային հարաբերությունների ուկրաինացի մագիստրոս, քաղաքագետ և վերլուծաբան Անտոն Ռովենսկին ներկայացրել է 2020 թվականին իրենց հաղթանակներով ու վերելքներով, ինչպես նաև պարտություններով ու անկումներով աչքի ընկած քաղաքական գործիչների ցանկը, որը հրապարակել է «Ինտերֆաքսը»:

Նշվում է, որ, ըստ փորձագետի, հաջողակ գործիչների ցանկը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Հաջողակ գործիչների շարքում են նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Սադիր Ժապարովը, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն:

Իսկ տարվա անհաջողակ գործիչների ցանկը բացում է Նիկոլ Փաշինյանը: ՛՛Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության պարտությունն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում պաշտոնական Երևանին գցել է լրջագույն ներքին ճգնաժամի մեջ: Որպես հետևանք Փաշինյանի հեռացումն իշխանությունից ոչ թե սկզբունքի, այլ ժամանակի հարց է: Չի բացառվում, որ Փաշինյանը ստիպված լինի քաղաքական էմիգրացիայի գնալ՝ փրկվելով քրեական հետապնդումից՛՛,-նշում է հեղինակը:

Անհաջողակ գործիչների ցանկում են նաև Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին, Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը, Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Լիբիայի ղեկավար Խալիֆա Հաֆթարը:

 

 

  • Կիսվել: