հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր վախերը կառավարի, ուր մնաց երկիրը կարողանա կառավարել.Վահե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր վախերը կառավարի, ուր մնաց երկիրը կարողանա կառավարել.Վահե Հակոբյան

Մեր գործողությունները միտված են նրան, որ մենք այս իշխանություններին դուրս շպրտենք մեր քաղաքական կյանքից: Այս մասին այսօր՝ մյիսի 10-ին, Երեւանում անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Եթե նախկինում Ադրբեջանը հարց էր բարձրաձայնում Զանգեզուրի միջանցքի մասով, ապա այսօր Թուրքիան է սկսել խոսել սահմանազատման և սահմանագծման մասին, այն էլ ՀՀ-ի հետ: Եթե Փաշինյանի ձեռքը չբռնենք, ապա շատ արագ վերանալու ենք, պրնենք: Այսօր Հայաստանի լինել, չլինելու հարցն է»,- ասաց Հակոբյանը:  Ըստ Վահե Հակոբյանի՝ իրենք պետք է ամեն գնով հասնեն նրան, որ երկիրը ազատեն այս իշխանություններից: «Մենք պետք է արագացնենք մեր քայլերը, քանի որ այս թերասը ցանկանում է էլի ինչ որ բաներ հանձնի: Ն.Փաշինյանը չի կարողանում իր վախերը կառավարի, ուր մնաց երկիրը կարողանա կառավարել»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: