ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Վահրամ Դումանյանի մոր հոգեհանգստի արարողությանը  (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Վահրամ Դումանյանի մոր հոգեհանգստի արարողությանը (լուսանկար)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մոր հոգեհանգստի արարողությանը։

Նշենք, այս ընթացքում ընդդիմադիրների երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից հասել են կառավարության շենքի մոտ և շրջափակել բոլոր 6 մուտքերը։

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել։ Նիստի ժամանակ գրանցվեց 33 պատգամավոր, ինչի արդյունքում քվորում չեղավ, և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցման համար կա 4 ժամ։

  • Կիսվել: