երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով է մեկնարկել Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը:

 

Հիշեցնենք, միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։

  • Կիսվել: