չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նիդերլանդների Սենատը  վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Նիդերլանդների Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Նիդերլանդների Սենատը երեկ ուշ երեկոյան առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։ 

Հիշեցնենք, որ Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են 19 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները և Հայաստանի Հանրապետությունը:

  • Կիսվել: