չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՆԳ փոխնախարարների մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում

ՆԳ փոխնախարարների մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի և ՆԳ նախարարի տեղակալ-ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։

Քննարկվել են ոլորտին վերաբերող օրենսդրական հարցեր, ներքին անվտանգային տարաբնույթ հարցեր, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված համապատասխան քայլեր:

  • Կիսվել: