հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ներկայացուցիչների պալատի որոշումը չի ազդի Սպիտակ տան դիրքորոշման վրա Հայոց ցեղասպանության հարցում․ Մանոյան

Ներկայացուցիչների պալատի որոշումը չի ազդի Սպիտակ տան դիրքորոշման վրա Հայոց ցեղասպանության հարցում․ Մանոյան

Սպիտակ տունը ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարում, եւ ոչ ոք չի կարող նրա վրա ազդել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի համակարգող Կիրո Մանոյանը՝ անրադառնալով Սպիտակ տան վրա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման ազդեցության հնարավորությանը։ Նրա խոսքով՝ հետագա քաղաքականությունը կախված կլինի ներկա եւ ապագա նախագահներից։

«Ցանկացած պարագայում, դա կլինի Սպիտակ տան որոշումը, որը անկախ է վարում քաղաքականությունը, և Կոնգրեսը չի կարող ազդել նրա վրա»,- նշել է Մանոյանը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ամեն դեպքում Սպիտակ տունը պետք է հաշվի առնի համատեքստը։ Ամեն դեպքում, ըստ Մանոյանի, երեկվա որոշումը քաղաքական հաղթանակ է, և գործընթացը պետք է շարունկվի։ «Սա ցույց է տալիս ԱՄՆ հայկական համայնքի ուժը»,- հավելել է նա։

Մանոյանը ասել է նաև, որ այսօր եւս Կոնգրեսի շենքում տեղի կունենա ամենամյա միջոցառում՝ նվիրված Արցախին, որին կմասնակցի Արցախի ԱԳՆ ղեկավարը։ Ինչ վերաբերում է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հնարավորությանը, Մանոյանը դա քիչ հավանական է համարել՝ հաշվի առնելով, որ ամերիկացիները պլյուրալիզմի կողմնակից են։ «Այդ հարցին նրանք այլ կերպ են մոտենում եւ կարող են նման գործողություններն անվանել ատելության սերմանում», - նշել է նա։

Խոսելով Թուրքիայի հետագա գործողությունների մասին՝ Մանոյանը նշեց, որ Անկարան կփորձի պառակտել հայերին, սակայն դա բացասաբար կանդրադառնա հենց թուրքական հասարակության վրա։ «Երդվյալ մերժողները կմնան իրենց կարծիքին, իսկ մտածող մասը էլ ավելի շատ կմտածի»,- ամփոփել է Կիրո Մանոյանը։

  • Կիսվել: