կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպիտակ տունը «Crocus City Hall»-ում ահաբեկչության մեջ պաշտոնապես մեղադրել է ԻԳԻԼ-ին

Սպիտակ տունը «Crocus City Hall»-ում ահաբեկչության մեջ պաշտոնապես մեղադրել է ԻԳԻԼ-ին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հանդես է եկել հայտարարությամբ, որում  մեղադրել է ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորմանը Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում ահաբեկչություն կատարելու մեջ։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և նրանց, ովքեր վիրավորվել կամ տուժել են անմեղ քաղաքացիական անձանց վրա այս անարգ հարձակումների հետևանքով։ ԻԳԻԼ-ը ընդհանուր ահաբեկչական թշնամի է, որը պետք է ամենուր պարտվի»,- ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ Մոսկվայի շրջանի «Crocus City Hall» համերգասրահում հրաձգություն կազմակերպած ահաբեկիչների համար «պատուհան» է պատրաստվել՝ Ուկրաինա փախչելու համար։

Նա հայտարարել էր ահաբեկչության չորս կատարողների ձերբակալության մասին, ովրոնք փորձել էին մեքենայով փախչել դեպի Ուկրաինա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: