երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոնգրեսի անգործությունը նպաստում է Մոսկվայի նպատակներին Ուկրաինայի ճակատում. Սպիտակ տուն

Կոնգրեսի անգործությունը նպաստում է Մոսկվայի նպատակներին Ուկրաինայի ճակատում. Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները պետք է «ներդնի իր ավանդը» եւ շարունակի աջակցել Ուկրաինային, որպեսզի «հաղթահարվի բռնապետությունը» եւ կանգնեցվեն ՌԴ նախագահի գործողությունները։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Պատասխանելով Ուկրաինայի աջակցության մասին լրագրողի հարցին՝ Ժան-Պիեռն ընդգծել է, որ «այն հարցում, որ Ուկրաինան դիրքեր է կորցնում ճակատում, մեղավորը Կոնգրեսն է»։

 

«Եթե մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային, եթե մենք ցանկանում ենք... պահել մեր պարտավորություններն Ուկրաինայի եւ նրա ժողովրդի առջեւ, մենք պետք է ներդնենք մեր ավանդը։  Մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը։ Մենք գիտենք, թե ինչ տեղի կունենա, եթե մենք չհաղթահարենք բռնապետությունը, եթե մենք չկանգնեցնենք բռնապետին»,- նշել է Ժան-Պիեռը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաեւ վստահություն է հայտնել, որ «եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը քննարկման դնի Ուկրաինայի օգնության օրինագիծը՝ «Ազգային անվտանգության» մասին լրացմամբ, այն մեծ աջակցություն կստանա»։

  • Կիսվել: