Նենսի Փելոսին Կիեւում հանդիպել է Զելենսկու հետ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիեւ կատարած այցի ժամանակ հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ, հայտում է Associated Press-ը:
Աղբյուրն ընդգծում է, որ Փելոսին եւ նրա այցը ցուցադրում են հետագա աջակցությունը երկրին Ռուսաստանի դեմ պայքարում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի հրապարակած կադրերում արձանագրվել է Փելոսիի եւ Կոնգրեսի պատվիրակության այցը Կիեւ: Պատվիրակության թվում են եղել Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեյսոն Քրոուն, Ջիմ Մաքգովերը եւ Ադամ Շիֆը:
«Կարծում ենք, որ Ձեզ այցելում ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք հանուն ազատության ձեր պայքարի համար: Մենք գտնվում ենք ազատության սահմանին, եւ ձեր պայքարը պարքար է բոլորի համար: Մեր պարտականությունն է լինել ձեր կողքին, քանի դեռ պայքարը չի ավարտվել»,- հայտարարել է Փելոսին Զելենսկու հետ հանդիպմանը: