երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ես չեմ տեսնում. Սարգիս Խանդանյան

ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ես չեմ տեսնում. Սարգիս Խանդանյան

Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը եւ այն երկրները, որոնք ունեն լծակներ, ավելի ու ավելի մեծացնեն ճնշումն Ադրբեջանի վրա եւ թույլ չտան հերթական պայթյունը մեր տարածաշրջանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: 

«Գիտեք, որ բավականին սրված է իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թե ԼՂ-ի շուրջ, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում: Այս իրավիճակում մենք աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք կարող են որոշակի  լծակներ օգտագործել եւ ճնշել Ադրբեջանին, որպեսզի վերադառնա խաղաղության բանակցություններին կամ ավելի կոնստրուկտիվ լինի այդ բանակցություններին»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի՝ դեպի ՆԱՏՕ գնալու հնարավորությանը, Խանդանյանն ասաց. «ՆԱՏՕ-ի հետ կապված քննարկումները ռոմանտիզացվում են մեր հանրությունում: Կան երկրներ, որոնք չունեն հակամարտություններ, աշխարհի ամենախաղաղ երկրներն են ու այսօր դժվարություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, ինչպե՞ս եք պատկերացնում մոտ ապագայում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ես ուղղակի տեխնիկապես եւ քաղաքական նկատառումներից ելնելով դրա հնարավորությունն ուղղակի չեմ տեսնում»:

Հարցին, իսկ նման ցանկություն Հայաստանն ունի, նա պատասխանեց. «Հայաստանի կառավարությունը երբեւէ չի հայտարարել, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին. «Բայց գիտեք, որ ՆԱՏՕ-ի հետ կա համագործակցություն տարբեր բնագավառներում, հատկապես կրթական եւ այլ համատեղ գործողությունների շրջանակներում»:

  • Կիսվել: