կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կժամանի Երևան և Բաքու

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կժամանի Երևան և Բաքու

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ կժամանի Ադրբեջան և Հայաստան։

«Այցը երկու երկրների պաշտոնյաների հետ համակարգված քաղաքական խորհրդակցությունների մի մասն է։ Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը մտքեր կփոխանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ անվտանգության ոլորտում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: