երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախատեսվում է կուսակցությունների համար նվազեցնել և դաշինքների համար բարձրացնել ԱԺ անցնելու անցողիկ շեմը. Մակունց

Նախատեսվում է կուսակցությունների համար նվազեցնել և դաշինքների համար բարձրացնել ԱԺ անցնելու անցողիկ շեմը. Մակունց

ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունն առաջարկում է խորհրդարան անցնելու համար իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը և բարձրացնել` դաշինքներինը: Այս մասին ՛՛ՀՀ ընտրական օրենսգիրք՛՛ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս ԱԺ-ում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նախագծով նախատեսվում է իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս: Մենք խրախուսում ենք ավելի շատ կուսակցական համակարգի կայացումը և կուսակցությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին՛՛

Մակունցը ասաց նաև, որ նախատեսվում է նաև հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնում:

 

  • Կիսվել: