ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախարարը լավատեսական հայտարարությամբ հանդես եկավ. առողջացած պացիենտներից ոչ մեկի մոտ մնացորդային երևույթներ չեն նկատվում

Նախարարը լավատեսական հայտարարությամբ հանդես եկավ. առողջացած պացիենտներից ոչ մեկի մոտ մնացորդային երևույթներ չեն նկատվում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով տարբեր երկրների մասնագետների հնչեցրած կարծիքներին այն մասին, որ կորոնավիրուսից ապաքինված հիվանդները ձեռք են բերում քրոնիկ առողջական խնդիրներ, նշեց, որ Հայաստանում նմանատիպ երևույթ չի նկատվում:

«Մեր առողջացած պացիենտներից ոչ մեկի մոտ մնացորդային երևույթներ չեն նկատվում, նրանք չունեն առողջական գանգատներ, նման երևույթներ չեն նկատվում նաև գործիքային հետազոտությունների ժամանակ: Այնպես, որ մինչև հիմա մեր բոլոր բուժված պացիենտները գրեթե լիարժեք առողջ են»,- հավաստեց նախարարը:

  • Կիսվել: