հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Նախարարությունը՝ դպրոցական միասնական համազգեստի մասին

Նախարարությունը՝ դպրոցական միասնական համազգեստի մասին

Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից: Այս մասին InfoPort.am-ին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն»,-նշում են նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ից՝ մեկ անձի ուղեկցությամբ:

Սահմանվել են մի շարք սահմանափակումներ, որոնց հետ ծնողների մի մասը համաձայն չէ։

 

Նշվում է, որ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:

Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:

  • Կիսվել: