շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախագահը շնորհավորել է Մատենադարանի գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

Նախագահը շնորհավորել է Մատենադարանի գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին:

Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումից (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ)՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է.

«Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից: Տպավորված եմ թե՛ արժեքավոր այն ամենից, ինչ ստեղծել եք մինչ այժմ, թե՛ այն չմարող ոգևորությունից ու համառությունից, որոնց շնորհիվ այսօր էլ շարունակում եք ստեղծել և ստեղծագործել»:

Նախագահը նշել է, որ արդեն ընթերցել է Մարգարիտա Դարբինյանի կողմից իրեն նվիրած գրքերը, որոնք իր մեջ ամրապնդել են նվիրյալ գիտնականի և լուսավոր մարդու նրա կերպարը:

Նախագահը Սարգսյանը հոբելյարին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:

  • Կիսվել: