ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախագահը դեռ չի ստորագրել ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը

Նախագահը դեռ չի ստորագրել ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը

 Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու խորհրդարանի ընդունած նախագիծը, որով առաջարկվում է կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը: Նախագահը, սակայն, դեռ չի ստորագրել ԱԺ-ի ընդունած նախագիծը:

Այս մասին հայտնեցին նախագահի աշխատակազմից: Ապա փոխանցեցին՝ իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է նախագծով առաջարկվող փոփոխությունները, և մինչև դեկտեմբերի 10-ը կարծիք հայտնելու ժամանակ կա:

  • Կիսվել: