կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին' Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հայտնումմ են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում»: 

  • Կիսվել: