երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։ Այս մասին PrimeNews.am - ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։

 Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։

  • Կիսվել: