հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

Նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վահագն Սերգեյի Աթաբեկյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Յուրի Հրանտի Բաբախանյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական

Վահե Արմենի Գևորգյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

 

Անահիտ Ռուդոլֆի Հարությունյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»:

  • Կիսվել: