ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և տեսանյութ հրապարակել սոցկայքի իր էջում։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության վերաբերյալ:

Ուրեմն, տարբեր օգտատերեր վերցնում են «Հայաստան» ֆեյսբուքյան էջի այս վիդեոսյուժեն ու` «Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը» վերտառությամբ տարածում: Կհարցնեք` ի՞նչ կապ ունի Նաիրա Զոհրաբյանը այս սյուժեի հետ, կամ տեսանյութում կա՞ ինձ հետ կապ ունեցող որևէ հղում, որևէ ակնարկ։ Իհարկե չկա:

Բացառությամբ վերնագրում իմ անունը ճպպացնելուց, որ դիտումների քանակ ապահովեն, ինձ առնչվող որևէ դետալ, կամ անգամ հեռավոր ակնարկ այս տեսանյութում չկա:

Քիչ առաջ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին` ընթացք տալու իմ դիմումին ու զբաղվել էս հանցագործությամբ:

Մի բան հաստատ խոստանում եմ` բոլոր ստահակները, զրպարտիչները, բոլոր տականքները և նման ապատեղեկատվությունը տարածողները տեսանելի ապագայում տևական ժամանակ «ռելաքս» են լինելու Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում:

Նշյալ տեսանյութը, կից գրությամբ, արդեն իսկ ուղարկել եմ եվրոպական բոլոր կառույցներին և Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին:

Իսկ հիմա դիտեք տեսանյութը»։

 

 
 

 

Video Player

 

 

 
 

  • Կիսվել: