շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է հարազատներին․ Նաիրա Զոհրաբյան

Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է հարազատներին․ Նաիրա Զոհրաբյան

«Երբ ամեն ինչ տապալում են, մնում է ցինիզմն ու լկտի անպատասխանատվությունը։ Փոխարեն պարետը, նախարարն անձամբ ընտանիքից ներողություն խնդրեն ցավալի դեպքի համար, նման հայտարարություններով են հանդես գալիս»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը։

Նա նշեց, ձայնագրություն ունի, որի հրապարակելու թույլտվությունն ու իրավունք այս պահին չունի։

«Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»,- ասաց նա։

Զոհրաբյանի տեղեկություններով, այդ դեպքով էլ արդեն արտաշիրիմում է արվել, պարզելու, թե ում են հուղարկավորել մորաքրոջ փոխարեն։

«Գիտեք, սա շատ ցավալի է, տեսնում եք, որ ոլորտի պատասխանտուները փորձում են ամեն կերպ պատասխանատվությունն իրենից օտարել»,- նշեց նա՝ ավելացնելոց, որ կարծես իշխանությունները խնդիր են դրել ամեն կերպ տուգանել Հայաստանի քաղաքացիներին։

  • Կիսվել: