ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նաև իմ ղեկավարի «բովանդակազուրկ» լայվերի շնորհիվ է Սերժ Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում. վարչապետի խոսնակի պատասխանը երրորդ նախագահին

Նաև իմ ղեկավարի «բովանդակազուրկ» լայվերի շնորհիվ է Սերժ Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում. վարչապետի խոսնակի պատասխանը երրորդ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանն այն մասին, որ ՛՛լավ կլինի, որ վարչապետի մամուլի խոսնակը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին՛՛:

՛՛Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։

Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ՛՛,-գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն էր գտարածել, որտեղ նշված էր.

«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:

 

Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»

  • Կիսվել: