ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նա շարունակում է աշխատել․ Կրեմլում հանգիստ են արձագանքել Պուտինին կալանավորելու ՄՔԴ-ի հրամանագրին

Նա շարունակում է աշխատել․ Կրեմլում հանգիստ են արձագանքել Պուտինին կալանավորելու ՄՔԴ-ի հրամանագրին

Կրեմլում հանգիստ են վերաբերում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրամանագրի վերաբերյալ որոշմանը եւ «սրտին մոտ չեն ընդունում»,  ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք այնքան բացահայտ թշնամական դրսեւորումներ ենք նկատում եւ մեր երկրի, եւ մեր նախահագի հասցեին, որ իհարկե, մենք դա արձանագրում ենք, բայց, եթե այդ թշնամական դրսեւորումներից յուրաքանչյուրը սրտին մոտ ընդունենք, երեւի, ոչ մի լավ բան չի ստացվի» — ասել է նա։

Նա հավելել է, որ նախագահը շարունակում է աշխատել։

  • Կիսվել: