հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Նա միջազգային հեղինակավոր կառույցներից մեկում իր աշխատանքը թողնելով, միացել էր ավելի լավ Հայաստան կառուցելու դժվարին գործին. նախկին նախարարն՝ արդեն նախկին փոխնախարարի մասին

Նա միջազգային հեղինակավոր կառույցներից մեկում իր աշխատանքը թողնելով, միացել էր ավելի լավ Հայաստան կառուցելու դժվարին գործին. նախկին նախարարն՝ արդեն նախկին փոխնախարարի մասին

Այսօր շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրառում է կատարել շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

<Շնորհակալություն եմ հայտնում Վարդան Մելիքյանին համատեղ աշխատանքի համար ու հիշեցնում, որ նա միջազգային հեղինակավոր կառույցներից մեկում իր աշխատանքը թողնելով միացել էր ավելի լավ Հայաստան կառուցելու դժվարին գործին։

Վարդան, շնորհակալ եմ քո պատասխանատու, նվիրված, սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքի, նորարական ու հեղափոխական գաղափարների եւ իրականացված բարեփոխումների համակարգման համար>։

 

 

 

  • Կիսվել: