կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նա իսկական պետական գործիչ է եղել, ով շարունակում է մարմնավորել անկախ և հզոր Հայաստանի ու ազատ Արցախի գաղափարը. Առաքելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Նա իսկական պետական գործիչ է եղել, ով շարունակում է մարմնավորել անկախ և հզոր Հայաստանի ու ազատ Արցախի գաղափարը. Առաքելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակի առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: 

«Կտեսնես, որ էս երկիրը կարգին ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում...»:

Այսօր Սպարապետի 65-ամյակն է: Վազգեն Սարգսյանը մեր նորանկախ պատմության այն բացառիկ գործիչներից է, ով կարողացավ իր գաղափարներով և գործողություններով բեկել պատմությունը, հավատալ մեր ժողովրդի գերբնական ուժին ու համառ կամքին:

Նա իսկական պետական գործիչ է եղել, ով շարունակում է մարմնավորել անկախ և հզոր Հայաստանի ու ազատ Արցախի գաղափարը: Գաղափար, որ մինչ օրս ոգևորում է շատերիս՝ շարունակել ապրել, պայքարել ու չհանձնվել անգամ այս բարդ ժամանակներում:

Մենք պարտավոր ենք շարունակել Սպարապետի գործը, հավատալ ինքներս մեզ ու կառուցել նրա պատկերացրած հզոր և ուժեղ երկիրը»,-նշել է նա:

  • Կիսվել: