չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մուրադովը, զինվորական լինելով, իրավունք չուներ նման հայտարարություն անելու. Անդրանիկ Քոչարյան

Մուրադովը, զինվորական լինելով, իրավունք չուներ նման հայտարարություն անելու. Անդրանիկ Քոչարյան

Կարծում եմ, որ Մուրադովը, զինվորական լինելով, իրավունք չուներ նման հայտարարություն անելու, և զինվորականը իր հայտարարությունների մեջ պետք է որոշակի սահմաններ ունենա և դրանք չանցնի, իսկ հանրությունը պետք է վստահի իր իշխանությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով գերիների հարցին:

Ավելի վաղ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել էր, որ գերիների մասին պայմանավորվածություններ չեն եղել և իշխանությունները փորձում են մանիպուլացնել ժողովրդին:

«Մուրադովը հո էնպես չի ուղղակի նստել ինքնաթիռ, գնացել շրջապտույտ անի, հետ գա, եթե դա համապատասխանում է իրողությանը, բայց տեսաք, որ օրվա մեջ այդ տեղեկատվությունը մի քանի անգամ փոխվեց, և եթե ելնենք այն իրողությունից, որ իրականում Մուրադովը գնացել է, և դա համընկավ նաև Փաշինյանի Մոսկովյան այցի հետ՝ այնպիսի տպավորություն էր, որ գերիների հարցը ինչ-որ կերպ ստանում է լուծում, բայց դա իրողությանը չէր համապատասխանում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց՝ գերիների հարցը պետք է դուրս գա քննարկումների դաշտից:

«Գերիների հարցը պետք է դուրս գա շահարկումների դաշտից, ինչքան շուտ դուրս գա, էդքան շուտ կլուծվի այդ հարցը, իսկ այդ պուրակը հիմնելով՝ Ալիևը մեզ նվեր արեց, որովհետև հիմք է դրել մեր հետագա հաղթանակներին, որովհետև քո մոտ էլ առաջացավ նրան հակադրվելու գործընթաց սկսել»,- նշեց նա:

  • Կիսվել: