ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մշակվել է Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր

Մշակվել է Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր

ՀՀ կառավարությունը մշակել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր, որի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 27.09.20 թ. սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

Ծրագրի նախագիծը դրվել է հանրային քննարկման, և կարևորելով հանրության և հատկապես պոտենցիալ շահառուների կարծիքը՝ խնդրում ենք անցնել հղումով և ներկայացնել առաջարկներ։

  • Կիսվել: