երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քաշաթաղից տեղահանված մի խումբ քաղաքացիներ աշխատանքային գործիքներ են ստացել

Քաշաթաղից տեղահանված մի խումբ քաղաքացիներ աշխատանքային գործիքներ են ստացել

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախաձեռնությամբ Քաշաթաղից տեղահանված 22 քաղաքացիներ հնարավորություն ստացան նոր իրավիճակում զբաղվելու իրենց նախընտրած մասնագիտությամբ։

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։

«Մեր հայրենակիցներին տրամադրվեցին աշխատանքային գործիքներ՝ վարսահարդարման, մատնահարդարման և դիմահարդարման պարագաներ, կարի մեքենաներ, մեղրաքամիչ, ջեռոց և հարիչ։ Այդ գործուն աջակցությունը տրամադրվել է Անուշավան և Օֆիկ Աբրահամյանների միջոցներով և հավատով, որ մարդիկ արագ կհաղթահարեն ծանր իրավիճակը»,֊ մեզ հետ զրույցում նշել է Ա.Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով տարիներ շարունակ Արցախում և Հայաստանում ազգանվեր գործունեություն ծավալած բարերարներին և հույս հայտնելով , որ ծրագիրը շարունակական կլինի։

May be an image of 5 մարդ, people standing, people sitting և ներսումը

  • Կիսվել: