երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Կասեցվել է «Իգիթ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Իգիթ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել «Իգիթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը, կասեցնելու մասին (Շիրակի մարզ, գյուղ Ազատան 54/6): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ստուգմամբ արձանագրվել է, որ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը:

Այսպես՝

- արտադրամասի հատակների մակերևույթների մի մասը եղել են ոչ պատշաճ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս դրանք հեշտորեն լվանալ և ախտահանել,

- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- արտադրանքի պատրաստման գործընթացում օգտագործվել են տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնց մի մասը պատրաստված չի եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից։

Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: