երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մարտակերտի շրջան այցելած Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

Մարտակերտի շրջան այցելած Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա է գտնվել Մարտակերտի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքում դրոշի բարձրացման արարողությանը, որի ժամանակ ելույթ ունենալով Հայաստանին կոչ է արել հրաժարվել վրեժի փորձերից:

«Դիմում եմ նրանց, ով ապրում է Հայաստանում ռեւանշի մասին երազելով. մտածեք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի կորել: Մի՛ ջղայնացրեք մեզ, խելոք մնացեք: Եթե խելոք պահեք ձեզ, կկարողանաք հանգիստ ապրել: Եթե կրկին ինչ-որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն անեք մեր դեմ, մենք ձեր գլուխը կջարդենք՝ առանց որեւէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել», - ասել է Ալիեւը Մատաղիսում, որը ադրբեջանական կողմը վերանվանել է Սուգովուշան։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, Ալիեւն ասել է.

«Սուգովուշանի ազատագրումը ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Այս բնակավայրի աշխարհագրական դիրքը կարեւոր դեր խաղաց պատերազմի ժամանակ, եւ այն փաստը, որ այն գտնվում էր մեր վերահսկողության տակ, մեզ առավելություն տվեց հետագա գործողություններում»:

  • Կիսվել: