ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է Ղարաբաղյան հակամարտության կողմերին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է Ղարաբաղյան հակամարտության կողմերին

Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել երկարաձգել հրադադարի ռեժիմը և օգտագործել այն հակամարտության կարգավորումը քաղաքական ուղու վրա դնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Շատ կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:

Դիմում եմ երկու երկրների պետական ղեկավարներին՝ կոչ անելով հրադադարն օգտագործել հակամարտության լուծումը քաղաքական ուղու վրա դնելու համար:

Հանուն երկու հարևան ժողովուրդների ապագայի կոչ եմ անում եկարաձգել հրադադարի ռեժիմը և այն օգտագործել խաղաղ բանակցությունների համար»,-ասված է փաստաթղթում:

  • Կիսվել: