չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա․ Պեսկով

Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պեսկովի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է և մեծ բարեկամը: Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի դժվարին շրջանը և կայունության շրջան լինի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է: Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, նա մեր գործընկերն է մեզ համար մի քանի կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է: Եվ հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ որքան հնարավոր է շուտ, այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան սկսվի»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործումը, որը վերջնական տեսքի է բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև ընդհանուր առմամբ զարգացման առումով։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: