երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ն այլընտրանք չունեցող մեխանիզմ է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ  Հայաստանը դե յուրե դաշինքի լիիրավ անդամ է:

Զախարովայի ընդգծել է, որ Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի:

«Ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները կհաղթահարեն առկա մտահոգությունները և հետաքրքրվածություն կցուցաբերեն ընդհանուր աշխատանքների նկատմամբ»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Զախարովան հավելել է, որ Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը:

Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, քանի որ, ըստ հայկական կողմի, ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։

 

  • Կիսվել: