հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում գտնվողները վաղը կթեստավորվեն․ նախարար

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում գտնվողները վաղը կթեստավորվեն․ նախարար

Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱՆ ղեկավար Արսեն Թորոսյանը։

«Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։ Ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: