ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Երևանի շախմատի ֆեդերացիայի քաղաքականությանն ու նպատակներին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Երևանի շախմատի ֆեդերացիայի քաղաքականությանն ու նպատակներին (տեսանյութ)

Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից այսօր կազմակերպվաշծառցանց ինտերակտիվ հանդիպման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում անդրադարձել է Երևանի շախմատի ֆեդերացիայի քաղաքականությանն ու նպատակներին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքում։

«Անանդից, Կրամնիկից և Արոնյանից հետո ունեցած իմ ելույթում անդրադարձել եմ Երևանի շախմատի ֆեդերացիայի քաղաքականությանն ու նպատակներին։

Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից այսօր կազմակերպվեց առցանց ինտերակտիվ հանդիպում` աշխարհահռչակ շախմատիստների, ՄԱԿ-ի և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Լևոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և այլք։

Հիշեցնեմ, որ Շախմատի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2019թ. դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունված 74/22 բանաձևի հիման վրա, որը ներկայացվել է Հայաստանի կողմից»,- գրել է նա և հրապարակելիր ելույթի տեսանյութը։

  • Կիսվել: