երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու առիթով

Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու առիթով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր թվիթերյան էջում շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նա, մասնավորապես, գրել է. «Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլուն Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով: Ակնկալում ենք սերտորեն համագործակցել` Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»:

 

  • Կիսվել: