երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միրզոյանն ընդունել է Եգիպտոսի Զբոսաշրջության և հնության նախկին նախարարին

Միրզոյանն ընդունել է Եգիպտոսի Զբոսաշրջության և հնության նախկին նախարարին

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Երևանում ընդունել է Եգիպտոսի Զբոսաշրջության և հնության նախկին նախարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածու Խալեդ Էլ-Էնանիին: Այս մասին ասված է Արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում:

«Հիշելով բարձր մակարդակի այցերն ու քննարկումները՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ նախագծերի իրականացման հեռանկարները և հետագա համագործակցությունը Հայաստանի և Եգիպտոսի միջև բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում»,-ասված է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ հանդիպմանն ընդգծվել են նաև երկու ազգերին կապող ամուր քաղաքակրթական և մշակութային կապերը։

 

 

  • Կիսվել: