շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը գոհունակությամբ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը (տեսանյութ)

Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը գոհունակությամբ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը (տեսանյութ)

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։

 

  • Կիսվել: