երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Միրզոյանն Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է ընդլայնված երկկողմ համագործակցության հարցեր

Միրզոյանն Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է ընդլայնված երկկողմ համագործակցության հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ:

«Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

  • Կիսվել: