ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միրզոյան-Լավրով հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին

Միրզոյան-Լավրով հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին

Ես կարծիք եմ հայտնել, որ հնարավոր է այդ հարցը քննարկվի Մոսկվայում, որովհետև քննարկվելու է հարցերի լայն շրջանակ: Յուրաքանչյուր հարց պետք է մանրամասն ներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրվի և այդ առումով մենք միշտ պատրաստ ենք եղել երկխոսության։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լավրով-Միրզոյան սպասվող հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցի մասին հնարավոր քննարկմանը՝ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպեն մարտի 20-ին:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալն ասաց. «Կարդացեք Ադրբեջանի նախագահի ելույթները, այդտեղ բացեիբաց նշվում են խնդիրները խաղաղության պայմանագրի քննարկման ընթացքում: Մենք այստեղ շարունակում ենք մեր աշխատանքը՝ ներկայացնելու Հայաստանի շահերը, ներկայացնելու ԼՂ հայության մարդու իրավունքների անվտանգության հարցերը և այլն: Հիմնական խնդրահարույց բանը Բաքվի հռետորաբանությունն է, որն իհարկե՝ ոչնչով չի նպաստում պայմանագրի աշխատանքներին»:

  • Կիսվել: