երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում տարածված հայատյացության և Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին

ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում տարածված հայատյացության և Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին

Ադրբեջանում հայատյացությունը հասել է իր գագաթնակետին, և հակահայկական քարոզ է իրականացնում հենց Ալիևը: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանում հայատյացությունը և թշնամանքի կազմակերպված քարոզը բարձր մակարդակի վրա է գտնվում, դա ունի ինստիտուցիոնալ նշանակություն»,-ասաց Թաթոյանը:

Ասուլիսի ընթացքում Արմեն Թաթոյանը ցուցադրեց հոլովակներ, որտեղ գլխատում են հայ զինվորականներին, կտրում նրանց ականջը, և ասում լոզունգներ, որոնք ասում էր Ալիևը: Նաև ցուցադրվեցին հոլովակներ, որտեղ խոշտանգում են հայ քաղաքացիներին, ասելով՝ «դուք մարդ չեք», իսկ հայ քաղաքացին ասում է՝ «ես խաղաղություն եմ ուզում»:

Արման Թաթոյանը ասուլիսի ընթացքում նաև ներկայացրեց  նոր հայեցակարգ՝ ՀՀ մարզերում սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ։

Արման Թաթոյանը ընդգծեց. «Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի: Մարդու իրավունքների պաշպանի իրավասության սահմաններում կատարված համակողմանի ուսումնասիրությունները և ապացույցները վկայում են հենց այդ մասին»։
 
Ասուլիսի ընթացքում Մարդու իրավուքների պաշտպանը ներկայացնում է բացառապես ապացույցներ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որի հիման վրա համապատասխան մարմինների կողմից կարվեն հետևություններ։ 

  • Կիսվել: