ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մինսկում ձերբակալվել է Nexta-ի նախկին գլխավոր խմբագիրը

Մինսկում ձերբակալվել է Nexta-ի նախկին գլխավոր խմբագիրը

Մինսկում ձերբակալվել է Nexta Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: Բելառուսում ծայրահեղական ճանաչված լրատվամիջոցի նախկին ղեկավարը բերման է ենթարկվել Աթենքից Վիլնյուս թռչող օդանավից, որը Մինսկում «ականապատման» ահազանգից հետո արտակարգ վայրէջք էր կատարել:

Եվրամիությունը և ԱՄՆ-ն պահանջել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներին արտահերթ նիստ հրավիրել, կոչ արել մյուս երկրներին հրաժարվել Բելառուսի տարածքով օդային թռիչքներից: Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով ցույցերն ակտիվ լուսաբանած Ռոման Պրոտասևիչի նկատմամբ ամիսներ առաջ Բելառուսում հետախուզում էր հայտարարվել։

  • Կիսվել: