երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիան հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության լուծման և ՌԴ-ի հետ հարաբերությունների օգտին

Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիան հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության լուծման և ՌԴ-ի հետ հարաբերությունների օգտին

Թուրքիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության լուծման օգտին ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակներում։

Այս մասին, ինչպես ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում։

Հայտարարության մեջ ասվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական թեման, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները։ Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման օգտին ինչպես Մինսկի խմբում իր կարգավիճակի շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների շրջանակներում։

  • Կիսվել: