ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռան. «Իրատես»

Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռան. «Իրատես»

«Իրատես». թերթը գրում է. «Խոսակցությունները, թե Արայիկ Հարությունյանին Փաշինյանը ցանկանում է փոխվարչապետ նշանակել, կարծես կամաց-կամաց «միս ու արյուն» են առնում եւ իրականություն դառնում։ Մեր տեղեկություններով, մինչեւ սեպտեմբեր այդ փոփոխությունը կառավարությունում կլինի։ Տիգրան Ավինյանը կհեռանա՝ տեղը զիջելով Հարությունյանին։

Ավելին` Արայիկ Հարությունյանի տեղի համար էլ արդեն կա նախընտրած թեկնածու։ Ըստ կառավարության աղբյուրի` այդ պաշտոնին Նիկոլ Փաշինյանը նշանակելու է ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որը մի քանի ամիս առաջ էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից «սլացիկ» անցում կատարել ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: