հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարով

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարով

Կառավարության որոշմամբ՝ մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարի ժամկետով:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը նորմատիվայինից 2-3 անգամ ավելի է:

«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով»,- նշեց Գնել Սանոսյանը:

  • Կիսվել: