երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է․ Մարուքյան

Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է․ Մարուքյան

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ամրապնդման ճանապարհին: Այս մասին գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ:

Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին ՝ Ադրբեջանի զինված ուժերը դուրս չեն բերվել օկուպացված տարածքներից:

Երկու օր առաջ գնահատելով խաղաղ գործընթացի արդյունքները ՝ խոսել եմ վստահության ամրապնդման քայլերի մասին։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ամրապնդման ճանապարհին:

Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, իսկ բոլոր ռազմագերիները և մյուս ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: