երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ

Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի կրճատումը նվիրագործող ինչ-որ «ստոլբով» (այո՛, «ստոլբա», որովհետև հայերենի ոսկեղենիկ «սյուն» բառն այս դեպքում գործածելը մեղք է), որը փոխարինելու է եկել իրական պաշտպանություն ապահովող կահավորված ամրությանը և տարածքին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին սպառնալիքներ և վիրավորանքներ է հնչեցրել Հայաստանի և հայության հասցեին՝ ընդ որում՝ օտարերկրացի հյուրերի ներկայությամբ, վերհաստատելով նաև բոլոր հակահայկական նախապայմանները։

Հայերիս անվանելով «հոգեբանական շեղումներ» ունեցողներ, ինչն ակնհայտ ատելության խոսք է, ժառանգական այս բռնապետը, կրկնել է, իբր, խաղաղության հասնելու համար իր առաջ քաշած բոլոր նախապայմանները՝ այսպես կոչված, «թուրանական միջանցք», Հայաստանի սահմանադրության և զինանշանի փոփոխություն, Հայաստանի, ըստ էության, զինաթափում և այլն։

Սա է թշնամու իրական վիճակը և մտադրությունը, իսկ մնացած ամեն ինչ պատրանք է՝ հերթական կոտորածի դուռ բացող պատրանք»։

  • Կիսվել: