հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով

Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով

Մինչ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց չի նախատեսվում։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

«Առայժմ ոչ։ Սակայն բուն գագաթնաժողովը ևս դեռ չի կայացել։ Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի գնալու»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։

  • Կիսվել: