չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Միլլերն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին

Միլլերն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

Լրագրողը խնդրել է մեկնաբանել այն անհանգստությունները, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է իրավիճակը Գազայում սրելու համար և փորձում հայ քրիստոնյաներին հեռացնել Հայկական թաղամասից: Սակայն Միլլերը նշել է, որ որևէ կոնկրետ պատասխան չունի:

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը ձեռնարկի քայլեր, որոնք կհանգեցնեն լարվածության սրմանը»,- հավելել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

Մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էին գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հարձակման հետևանքով հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման էին ենթարկվել։ Ոստիկանություն էին տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:

 

  • Կիսվել: